Դեմոկրատ կոնգրեսականները հետաքննություն են սկսում Թրամփի դեմ` Սթիվ Լինիկի պաշտոնանկության հարցով
 |azatutyun.am|
16:51 - 17 մայիսի, 2020

Դեմոկրատ կոնգրեսականները հետաքննություն են սկսում Թրամփի դեմ` Սթիվ Լինիկի պաշտոնանկության հարցով |azatutyun.am|

azatutyun.am: Դեմոկրատ կոնգրեսականները նոր հետաքննություն են սկսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ պարզելու ամերիկյան պետդեպարտամենտի աշխատակցի պաշտոնանկության հանգամանքները:

Աշխատանքից հեռացված պաշտոնյան զբաղվում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփեոյի գործունեության հետաքննությամբ: Հետաքննության մասին լուրը հայտնի է դարձել մայիսի 16-ին, իսկ դրանից մեկ օր առաջ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե մտադիր է պաշտոնանկ անել Պետքարտուղարության գլխավոր տեսուչ Սթիվ Լինիկին:

Դեմոկրատները ենթադրում են, որ այդ պաշտոնյան հետաքննում էր պետքարտուղար Փոմփեոյի կողմից թույլ տրված հնարավոր իրավախախտումները: Խոսքը, մասնավորապես, բողոքների մասին է, որոնց համաձայն ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ենթականերին խնդրել է կատարել անձնական հանձնարարություններ՝ ուտելիք գնել իր համար, հոգ տանել իր շան նկատմամբ:

Նախկին դատախազ Լինիկը ապրիլ ամսից ի վեր Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ արված երրորդ պաշտոնյան է, որը զբաղվում էր իշխանությունների ենթադրյալ խախտումների ուսումնասիրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել