Շատ փոփոխությունների մասով շատ բան կորած է․ Դանիել Իոաննիսյան |lragir.am|
20:11 - 18 մայիսի, 2020

Շատ փոփոխությունների մասով շատ բան կորած է․ Դանիել Իոաննիսյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ։

Հայտնի է, որ ՀՀ իշխանությունները ՍԴ-ի խնդրի լուծման հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով: Այդ կառույցի նկատմամբ կարծես բավականին անվստահություն կար, բայց հիմա դիմում են նրան: Ի՞նչ ակնկալիքներ կան Վենետիկի հանձնաժողովից:

 

Այդ կառույցը բազմաթիվ մինուսներ ունի, բայց այդ կառույցի կարծիքը պետք է հաշվի առնել, քանի որ հեղինակավոր կառույց է, և նրա խորհուրդները բավականին կարևոր են: Պետք չի մոռանալ, որ ինքը խորհրդատվական կառույց է, բայց այդ խորհուրդները կարևոր են:

Եթե Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ տա խորհրդարանի միջոցով չլուծել ՍԴ-ի խնդիրը, ստացվում է, որ պետք է հետևե՞լ այդ խորհրդին:

Ինձ չի թվում, որ Վենետիկի հանձնաժողովի առջև նման հարց է դրված: Վենետիկի հանձնաժողովի առջև դրված է հարց առ այն, թե որքանով է Սահմանադրության 213-րդ հոդվածի ներկայիս շարադրանքն արտացոլում այն մոտեցումները, որոնք Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է կապված 2015 թվականի Սահմանադրության հետ: Խոսքն այն մասին է, որ 2015-ի Սահմանադրությունն ասում է, որ պետք է ՍԴ դատավորներն ընտրվեն 6 տարով, բայց 2013-րդ հոդվածով այնպես է արվել, որ ՍԴ գործող անդամները ցմահ պետք է պաշտոնավարեն: Այդ նորմը որքանո՞վ է բխում Վենետիկի հանձնաժողովի տված ռեկոմենդացիաներից և մոտեցումներից: Ես ճիշտն ասած վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովն ասելու է, որ չի բխում և ըստ այդմ նշված նորմը կարելի է փոխել: Հիմա լավ կլիներ հանրաքվեով փոխել, ես ինքս ժողովրդավարության ջատագով եմ, բայց դե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացնելը, ինքներդ եք հասկանում, անհնար է:

Ավելի ճիշտ չէ՞ր լինի ի սկզբանե խնդիրը լուծել խորհրդարանում, ոչ թե հանրաքվե անցկացնել:

Ոչ, որովհետև երբ այդ խնդիրն ուղարկվում էր հանրաքվեի, դեռ չէին պատկերացնում, որ կորոնավիրուս կլինի: Եթե կորոնավիրուսը չլիներ, ես, իհարկե, հանրաքվեի կողմնակից էի:

Իսկ հնարավոր չէ՞ հեռավար քվեարկություն կազմակերպել, դա անարդյունավե՞տ կլիներ:

Հենց հիմա, իհարկե, տարբեր մասնագիտական շրջանակներով քննարկում ենք, թե ինչպես կարելի է քվեարկություններ կազմակերպել կորոնավիրուսի պայմաններում: Նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անընդհատ հետաձգվում, հիմա սահմանադրական փոփոխությունների վրա ենք աշխատում և շուտ, թե ուշ դա էլ պետք է հանրաքվեի գնա: Իհարկե, հիմա ակտիվորեն ուսումնասիրում ենք միջազգային փորձը, բայց չկա այնպիսի լուծում, որը Հայաստանի կոնտեքստի համար կիրառելի լինի, ապահովի ժողովրդավարական մեխանիզմները և վերահսկողության լծակները, թափանցիկությունը, ընտրողների քվեարկության գաղտնիության նկատմամբ վստահությունը և ապահովի նաև էպիդեմիոլոգիական անվտանգությունը:

Ավելին՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել