Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է․ Թուրքիայի արդարադատության նախարար |ermenihaber.am|
11:39 - 29 մայիսի, 2020

Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է․ Թուրքիայի արդարադատության նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: dir="ltr">Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։

Գյուլը «Twitter»-ում թեմայի վերաբերյալ արել է հետևյալ գրառումը․ «Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն»։

Անհայտ անձը մայիսի 23-ն պոկել էր եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը և նետել մայթին։

Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն,  իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել