Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար |armtimes.com|
14:56 - 30 մայիսի, 2020

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անցկացրեց համադպրոցական ժողով: Նախարարը խոսեց այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորություն ստեղծվի:

«Այսօրվա խոսակցությունն ինձ համար կարևոր է մի քանի առումներով, որովհետև անընդհատ ստանում ենք հաղորդագրություններ, թե արդյո՞ք ԿԳՄՍ-ն պատրաստվում է սեպտեմբերից ևս դասերն անցկացնել հեռավար կարգով: Ասեմ, որ դրա համար ունենք բոլոր հնարավորությունները: Բայց կա մի մեծ բայց, որը պետք է միասին լուծենք: Գիտեք, որ իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդանում է, լարվածությունը մեծանում է: Թվերն են այդ մասին վկայում:

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին: Դրանք են՝ դիմակ կրելը, դիմակ կրելն այն ցուցումներին համապատասխան, որը սահմանված է: Երկրորդ, հաճախ ախտահանել ձեռքերը, սա առանց հոգնելու սովորեցնել մեր երեխաներին, աշակերտներին, և երրորդ՝ պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը մտահոգիչ համարեց դպրոցական խնջույքների կազմակերպման դեպքերը, որոնք վարակի տարածման աղբյուր են: Այս մասսայական միջոցառումներով մենք հեռացնում ենք բնականոն կյանքի վերադառնալու հնարավորությունը, և երկրորդ, երեխաները հիվանդությունը ասիմտոմ կկրեն՝ վտանգելով իրենց ծնողների, տատիկ-պապիկների կյանքը: Բայց այստեղ կա լուծում՝ ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում: Առանց սրանց, զրոյի ենք մոտեցնում վարակվելու հավանականությունը և սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորությունը:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել