Կորոնավիրուսի 26 նոր դեպք Վրաստանում, որից 18-ը Բոլնիսիում
 |aliq.ge|
12:00 - 31 մայիսի, 2020

Կորոնավիրուսի 26 նոր դեպք Վրաստանում, որից 18-ը Բոլնիսիում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ապաքինվել է 5 մարդ:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 783 դեպք, ապաքինվել է 605 մարդ:

«26 դեպքից 18-ը Բոլնիսիի շրջանի Մուշավանի գյուղում է գրանցվել: Գիտեք, որ այս գյուղում անընդհատ հետազոտություններ են իրականացվում: Ուսումնասիրության ընթացքում հաստատված դեպքերը հոսպիտալացվում են և հիվանդները մեկուսացվում են, սակայն նրանց շփման շրջանակը շարունակվում է», — այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել