ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armenpress.am|
16:33 - 01 հունիսի, 2020

ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է , որ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության:

Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

Նա նախ նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր: 

«Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում:

Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել