Վարչապետը երկու նոր նշանակում է արել
12:45 - 02 հունիսի, 2020

Վարչապետը երկու նոր նշանակում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու նոր որոշում է ստորագրել։

Կարինե Դերենիկի Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ։

Կարինե Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Մյուս որոշումով՝ Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։

Գոռ Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը նույնպես կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել