ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին իր ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ է հանձնել. բոլորի թեստերի պատասխանները բացասական են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Միրզոյանը։

«Սիրելի բարեկամներ, քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։

Առողջություն եմ մաղթում բոլորին»,- ասված է հաղորդագրության մեջ: