Անհրաժեշտ է 5000 հոգու շրջանում կորոնավիրուսի ընտրանքային թեստ կատարել՝ հասկանալու հետագա ռազմավարությունը. Սմբատ Գոգյան
17:02 - 07 հունիսի, 2020

Անհրաժեշտ է 5000 հոգու շրջանում կորոնավիրուսի ընտրանքային թեստ կատարել՝ հասկանալու հետագա ռազմավարությունը. Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա ռազմավարությանը: Այս առիթով Գոգյանը գրել է.

«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։

Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիվանդությունը թեթև է տանում։ Այս դեպքում կարելի է առանց ռիսկերի մեծ թվով մարդկանց ներգրավել բժշկական համակարգի հզորացմանը։

Եթե ստացվի 1%, ուրեմն հիվանդությունը բավականաչափ լուրջ է, բայց տարածման տեմպը գցելու հնարավորություն կա։

Ու վերջապես, պետք է հստակ հասկանալ, թե կրկնակի վարակումը ռեալ վտանգ է, թե ոչ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել