Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարան
17:21 - 08 հունիսի, 2020

Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարան

Hraparak.am լրատվական կայքը սույն թվականի հունիսի 7-ին հրապարակել է «Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով» վերտառությամբ հոդված, որում խեղաթյուրված է ներկայացված դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կոտայքի մարզպետարանը։

«Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը Hraparak.am կայքի խմբագրությանը հորդորում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և պահանջում ՝ անհապաղ հերքել կայքում տեղ գտած վերոնշյալ հրապարակման մեջ առկա տեղեկությունը:

Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել: Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ մանրամասներ չենք կարող ներկայացնել:

Ինչ վերաբերում է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով քաղաքացիներին չընդունելու պնդմանը, ցանկանում ենք ևս մեկ անգամ փաստել, որ չնայած բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությանը, արվում է ամեն հնարավորը մեր քաղաքացիներին ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Կոտայքի մարզում վարակված բոլոր քաղաքացիները գտնվում են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժաշխատողների հսկողության ներքո: Իսկ ծանր ընթացքով դեպքերը հոսպիտալացվում են:

Այս հրապարակումը արտատպած մյուս կայքերին ևս կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և իրենց էջերում տեղադրել վերոգրյալ պարզաբանումը:

Հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2MFIu2N»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել