Մեկ օրում հաստատվել է վարակի 706 դեպք, մահացել է 7 մարդ․ ՀՀ ԱՆ
11:01 - 05 հուլիսի, 2020

Մեկ օրում հաստատվել է վարակի 706 դեպք, մահացել է 7 մարդ․ ՀՀ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28,606-ի, մեկ օրում հաստատվել է վարակի 706 դեպք։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Առողջացել է ևս 205 մարդ, այսպիսով՝ ապաքինվածների ընդհանուր թիվը դարձել է 16,140։ Փաստացի բուժվող է համարվում 11,824 մարդ։

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունց մեկ օրում մահացել է 7 մարդ, մահերի թիվը դարձել է 484, այլ պատճառով մահվան ելքերը՝ 158 (+1):

Մեկ օրում արվել է 2,437 թեստ, թեստերի ընդհանուր թիվը 122,682 է։ 

Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել