5 պետություն, որոնց համար Վրաստանը բացում է սահմանը |aliq.ge|
14:47 - 08 հուլիսի, 2020

5 պետություն, որոնց համար Վրաստանը բացում է սահմանը |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները՝ առանց պայմանների: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին :

5 հաջողակ երկրների շարքում են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։

Եվրամիությունն արդեն հուլիսի 1-ից բացել է սահմանները Վրաստանի համար. Երկիրը հայտնվել է 15 ամենաանվտանգ երկրների շարքում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն նվազագույն խոչընդոտներով մուտք գործել Շենգենյան գոտի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել