Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան պարետի հետ հանդիպում է ակնկալում
17:34 - 08 հուլիսի, 2020

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան պարետի հետ հանդիպում է ակնկալում

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու դեպքերի վերաբերյալ։ Ասոցիացիան, մտահոգություն հայտնելով դեպքերի առնչությամբ, դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։

«Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում  նրանց»,-նշված է հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել