Տիգրան Ավինյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
18:02 - 13 մարտի, 2024

Տիգրան Ավինյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել