2 նոր դեպք, 10 առողջացած. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|
12:59 - 16 հուլիսի, 2020

2 նոր դեպք, 10 առողջացած. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացել է ևս 2 մարդ, 10 հոգի ապաքինվել ու դուրս է գրվել: Նոր տվյալները կառավարության` StopCov հատուկ կայքից են:

Փետրվարի 26-ից հուլիսի 16-ը  երկրում լաբորատոր կերպով հաստատվել է վարակի 1006 դեպք:

Եվս 31 քաղաքացի արտերկրից է տեղափոխվել: Տեղափոխվածներից 28-ը Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականներ են: Նրանք բուժվում են Գորիի զինվորական հոսպիտալում, բոլորի վիճակը բավարար է:

Ապաքինվածների ընդհանուր թիվը  883 է: Մահվան ելքով դեպքերի թիվը` 15:

Քովիդ կոնտրոններում 136 մարդ է: Կարանտինում 5 640, ստացիոնարում` 244:

Հուլիսի 15-ի դրությամբ՝  Վրաստանի 156 100 քաղաքացի PCR թեստավորում է անցել, թեստերի ընդհանուր քանակը` 160 800:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել