Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ից պահանջում Է անհապաղ վերացնել ԵՄ-ից արտահանման մաքսերը |armenpress.am|
13:29 - 24 հուլիսի, 2020

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ից պահանջում Է անհապաղ վերացնել ԵՄ-ից արտահանման մաքսերը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում Է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հուլիսի 24-ին տարածվել Է Բրյուսելում:

«Դա նշանակում Է, որ ԵՎրամիությունը եւ համապատասխան անդամ պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան եւ Գերմանիան, որոնք նաեւ հայտնի են որպես «Airbus-ի անդամ պետություններ», լիովին կատարում են Airbus-ի գործով ԱՀԿ-ի որոշումները: Դա ԱՄՆ-ին զրկում Է ԵՄ-ից արտահանման նկատմամբ իր հակամիջոցների պահպանման որեւիցե հիմքից եւ ծանրակշիր հիմքեր Է տալիս ձգձգված վեճի արագ կարգավորման համար»,- նշված Է այնտեղ:

Եվրահանձնաժողովում նաեւ նշել են, որ ԵՄ-ն պատրաստ Է դիմելու պատժամիջոցների, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի մաքսերի շուրջը կարգավորումից:

«ԵՄ-ն հաստատակամորեն կողմնակից Է այդ ձգձգված վեճի բանակցային կարգավորմանը, վեճ, որն ամենաերկարատեւն Է ԱՀԿ-ի պատմության մեջ: Առանձնապես ներկայիս տնտեսական պայմաններում ԵՄ-ն կարծում Է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի փոխադարձ շահերցից Է բխում ավերիչ սակագների դադարեցումը, որոնք անարադարացիորեն ծանրաբեռնում են մեր արդյունաբերությունն ու գյուղատնտեսական հատվածը: Կարգավորման բացակայության դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի լիովին օգտվելու իր սեփական պատժամիջոցային իրավունքներից»,- ասված Է այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել