Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկում է կայուն մեծամասնության կարգավորումից հրաժարվելու հարցը |armenpress.am|
16:26 - 24 հուլիսի, 2020

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկում է կայուն մեծամասնության կարգավորումից հրաժարվելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկել են ընտրակարգին առնչվող հարցեր, որի շրջանակում քննարկվել է կայուն մեծամասնության իստիտուտի վերանայման հնարավորությունը։

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրա շուրջ կա կոնսենսուս։

 «Այս պահի դրությամբ, իհարկե, կարգավորումները դեռ չենք հասցրել նախատեսել։ Ամեն դեպքում դա սահմանադրության մակարդակի հարց չի։ Այնուամենայնիվ, բնականաբար, ենթադրելու է ընտրական օրենսդրության և իրավական ակտերի փոփոխությունները, ինչի մասին հայեցակարգում ավելի մանրամասն արտացոլում կլինի»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝  հանձնաժողովում կա կոնսեսուս՝ հրաժարվելու կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից և անցում կատարելու այլ ընտրակարգի մոդելի, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի փոքրամասնություն կազմող ուժից կառավարության ձևավորում։

«Պետք է քննարկելիս հաշվի առնենք տարբեր երկների փորձը, որը կարող է հանգեցնել Կառավարության հաճախակի փոփոխությունների, որը կարող է բերել անկայուն իրավիճակների, բայց ամեն դեպքում հայեցակարգային տեքստը այս հարցի առնչությամբ դեռ պատրաստվում է»,- ասաց Կիրակոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել