10 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|
11:16 - 29 հուլիսի, 2020

10 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1155 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 929 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6489 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 337 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել