Դատարանը բավարարել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի. 1 մլն դրամով Ավինյանը կվճարի լավ սովորող 2 ուսանողի վարձը
11:53 - 31 հուլիսի, 2020

Դատարանը բավարարել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի. 1 մլն դրամով Ավինյանը կվճարի լավ սովորող 2 ուսանողի վարձը

Դատարանը բավարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի։

«Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը՝ 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել