41 տարի համակարգում աշխատել եմ, հիմա էլ ուզում եմ հանգստանալ․ Տիգրան Եսայան |factor.am|
18:01 - 05 օգոստոսի, 2020

41 տարի համակարգում աշխատել եմ, հիմա էլ ուզում եմ հանգստանալ․ Տիգրան Եսայան |factor.am|

factor.am: Այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետեր՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Տիգրան Եսայանը հաստատեց, որ ազատման դիմում է գրել, սակայն պատճառների մասին խոսել չցանկացավ։

«Որոշել եմ՝ գրել եմ, մի նեղացեք ինձանից։ Այլ աշխատանքի հրավեր չեմ ստացել, 41 տարի ծառայել եմ այս համակարգում, ուզում եմ մի քիչ հանգստանալ»,- նշեց նա։

ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն էլ ավելի վաղ մեզ հետ զրույցում հաստատել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ազատման առաջարկ է ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել