Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում է ստացել
09:34 - 06 օգոստոսի, 2020

Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում է ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

«Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում ստացավ։

Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0-ից հասնելով $4,000,000֊ի։

Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։

Ավելի վաղ Ֆորբսը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։

Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել