Բելառուսում ձերբակալված ցուցարարներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել. իրավապաշտպան կազմակերպություններ |factor.am|
12:19 - 14 օգոստոսի, 2020

Բելառուսում ձերբակալված ցուցարարներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել. իրավապաշտպան կազմակերպություններ |factor.am|

factor.am: Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ, հաղորդում է Euronews-ը: Նրանք մեղադրել են ոստիկանությանը ցուցարարներին ծեծի ենթարկելու համար՝ թե՛ ձերբակալություններից առաջ, թե՛ ձերբակալությունների ընթացքում և թե՛ հետո:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ:

Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում: Euronews-ի փոխանցմամբ՝ Մինսկում գտնվող մի կալանավայրի դիմաց բարձրաձայն  ընթերցում էին անհետ կորածների անունները հավաքվածների համար, ովքեր ոչ մի լուր չունեն իրենց հարազատներից: Մի կին, ում որդին անհետացել էր երկուշաբթի օրը, տեղեկացել էր, որ նա գտնվում է հենց այդ կալանավայրում:

«Ինձ երեկ հայտնեցին այդ մասին: Որոշ բաներ եմ բերել նրա համար, սակայն թույլ չեն տալիս փոխանցեմ տղայիս»,- կինն ասել է Euronews-ին:

«Բանտախցում, որը նախատեսված է 5-6 կալանավորի համար, կա 50-70 մարդ: Նրանք կանգնած են, չեն կարող նստել»,-ասում է «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի» իրավապաշտպան  Ալես Բելյացկին: «Ջուրը քիչ է: Նրանք ֆիզիկական բռնություն են ենթարկվում:  Բերման ենթարկելիս, ծեծում են, հետո շարունակում են ծեծել կալանավայրում, իսկ հետո էլ ազատելու պահին»,- ավելացնում է նա:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել