Իրականացվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N 1325 բանաձևը
14:59 - 20 օգոստոսի, 2020

Իրականացվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N 1325 բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը կարևոր գործիքակազմ է, որը պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել 1325 բանաձևի դրույթներն ու նպատակները:

Խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից են:

Ազգային ծրագիրն անդրադառնում է նշված բոլոր ուղղություններին` դիտարկելով դրանք մարդու իրավունքների համընդհանրության համատեքստում, կարևորում է կանանց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ուշադրություն է հրավիրում կոնֆլիկտային գոտիներում բնակվող բնակչության հարցերին, լուծման մեխանիզմներ է առաջարկում հակամարտության ազդեցությունը կրած բնակչության անվտանգության և մարդու իրավունքների ապահովման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել