Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման հարցով |tert.am|
09:27 - 21 օգոստոսի, 2020

Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման հարցով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արած հայտարարության պատճառով, ТАСС-ի հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրեր առաջ հայտարարել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կծանուցի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, իսկ այդ ծանուցումից 30 օր անց պատժամիջոցների մի մասը կվերականգնվեն, այդ թվում՝ ուրանի հարստացմանն առնչվող ցանկացած գործողություն սահմանափակելու պահանջը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել