tert.am: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չգալու համար, գրում է tass.ru-ն՝ հիշեցնելով, որ Նավալնիին, Գերմանիայի իշխանությունների պնդմամբ, թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով:
Բայդենն իր հայտարության մեջ նշել է, որ «հարձակման մեթոդը կասկածի տակ չի դնում այն փաստը, որ կատարվածի պատասխանատվությունն ընկած է ռուսական պետության վրա»: Բայդենը նշել է, որ Թրամփը «հրաժարվում է դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։
«Նա դեռ չի դատապարտել Նավալնիի դեմ հարձակումը։ Նրա լռությունը հանցակցություն է։ Քանի դեռ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն է, ամերիկացիների անվտագությունը վտանգված է»,- ասել է նա։
Նախագահի թեկնածուն նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կհամագործակցի «դաշնակիցների և գործընկերների» հետ, որպեսզի «պատասխանատվության ենթարկի» ռուսական կողմին:
comment.count (0)