Ոոռգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով կմեկնարկի Կոտայքի մարզում
16:07 - 04 սեպտեմբերի, 2020

Ոոռգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով կմեկնարկի Կոտայքի մարզում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Ռռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը շատ շուտով մեկնարկելու է նաև Կոտայքի մարզում:

Մարզում նախատեսված աշխատանքների իրականացման շինարարական արժեքը ավելի քան 519,5 մլն դրամ է, որի 10%-ը համայնքի մասնակցության չափն է:

 Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում մարզի Գողթ, Ակունք, Արամուս, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ համայնքներում կիրականացվեն ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներ:

 Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունը:

 Ծրագրի հաջող ավարտից հետո ակնկալվում է Հայաստանում տարեկան խնայել 11,8 մլն կիլովատտ /ժամ էլեկտրաէներգիա, ավելացնել ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս բերել, վերականգնել 64,2 կմ երկարության ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները հասցնել 260 կմ-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել