Լիբանանի բանակը շրջափակել է Բեյրութի թաղամասերից մեկը, որտեղ բախումներ են ընթանում
 |tert.am|
09:27 - 08 սեպտեմբերի, 2020

Լիբանանի բանակը շրջափակել է Բեյրութի թաղամասերից մեկը, որտեղ բախումներ են ընթանում |tert.am|

tert.am: Լիբանանի զինված ուժերի ստորաբաժանումները շրջափակել են Բեյրութի արևմտյան հատվածում գտնվող Թարիք էլ Ջեդիդիա թաղամասը, որտեղ փոխհրաձգություններ են տեղի ունենում սուննի ակտիվիստների միջև։ Այս մասին հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

«Բախումների ժամանակ հրաձգային զինատեսակներ են կիրառվում, սակայն ժամանակ առ ժամանակ գնդացրային կրակահերթեր են արձակվում»,- հաղորդել է թղթակիցը:

Ականատեսներից մեկը նրան պատմել է, որ բախումների վայրում վիրավորներ կան, որոնց շտապօգնության մեքենաները հոսպիտալացնում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել