azatutyun.am: Այսօր առավոտյան Լիբանանի հարավային շրջանների հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի չորս դիտորդներ են վիրավորվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության (UNIFIL) ներկայացուցիչներին։
Գործակալության՝ ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենան թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։
Իսրայելի պաշտպանության բանակը շտապել է հերքել այս մեղադրանքները:
comment.count (0)