Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ին
13:33 - 13 ապրիլի, 2024

Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Ռիհան շրջանում «Հեզբոլլահ»-ի խոշոր համալիրին: Այդ մասին Բանակը հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում։

Նշվում է, որ համալիրը ներառում էր մի քանի շենք և ռազմական կայան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ լիբանանյան «Հեզբոլլահը» երեկ՝ ապրիլի 12-ի երեկոյան, հարվածներ է հասցրել երկրի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։ Իսրայել ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը՝ նաև նշելով, որ խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսում:

 

Լուսանկարը՝ AFP / 2024թ․ ապրիլի 8-ի Իսրայելի՝ Լիբանանի Խիամ գյուղի վրա օդային հարվածի տարածքը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել