lragir.am: ԱԺ նիստում ՍԴ դատվորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ այն տեղեկությանը, որ դատական համակարգում նախկինում գործել է մի սխեմա Արման Միկրտումյանի և Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ, ըստ որի՝ պատժել են դատավորներին։

«Ըստ նախկին ՄԻՊ զեկույցի՝ բոլոր անցականկալի դատավորները, ովքեր չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունները՝ դատավորներն պատժելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Երվանդ Խունդկարյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է Արման Մկիրտումյանի հետ իմ մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելուն և ձեր բնորոշմամբ՝ չենթարկվող դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին, ապա ես պաշտոնապես դա հերքում եմ։ Իմ մասով ես հերքում եմ, այդպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել են, ոչ էլ կարող են կատարվել։ Եվ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել»։