factor.am: Ես կողմ եմ քվեարկել պարոն Խունդկարյանին։ Ընդհանուր առմամբ, կան կարծիքներ, որ սա հեռու է հեղափոխության գաղափարներից, բայց ես կասեմ, որ սա ամբողջությամբ բխում էր հեղափոխության տրամաբանությունից, որովհետև 2018-ի հեղափոխությունը մեկ խմբի հեղափոխություն չէր։ Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով հնչող քննադատությունների մասին։

Անդրադառնալով 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դատավորները պետք է հեռացվել, եթե ՄԻԵԴ որոշումներով արձանագրվել են նրանց անօրինական կայացրած վճիռները, Ռուբեն Ռուբինյանը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այլ իրավիճակի մասին է։