Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սեպտեմբերի 18-ից սկսած թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի, այսինքն՝ ընդհանուրը 150 անձի ներկայություն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին:

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։