Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով |azatutyun.am|
10:43 - 17 սեպտեմբերի, 2020

Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով |azatutyun.am|

azatutyun.am:  Ընդդիմադիր գործչին սպառնում է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում:

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով: Այս մասին երեկ հայտարարել է Բելառուսի քննչական կոմիտեն՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ գործողությունների կոչ է արել Կոլեսնիկովան:

Տվյալ հոդվածով նախատեսված է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 9-ին, Կոլեսնիկովայի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին կասկածում են իշխանությունը զավթելու փորձի մեջ:

Մարիա Կոլեսնիկովայի կալանավորման մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 8-ին: Դրանից մեկ օր առաջ նրան առևանգել էին Մինսկի կենտրոնում և ստիպել մեկնել Ուկրաինա, բայց Կոլեսնիկովան սահմանին պատռել էր անձնագիրը և մնացել Բելառուսում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել