Որոշում չկա և չի էլ կարող լինել․ 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին
 |24news.am|
12:40 - 23 սեպտեմբերի, 2020

Որոշում չկա և չի էլ կարող լինել․ 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին |24news.am|

24news.am: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, ասել է, որ դեռ որոշում չկա, թե ով է լինելու, հարցը պետք է քննարկվի ՍԴ աշխատակակարգային նիստում։

«Որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի՝ թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ, գաղտնի քվեարկությամբ», - ասել է Շաթիրյանը։

Անդրադառնալով ասեկոսեներին, թե ՍԴ նախագահ է ընտրվելու նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ասել է, որ չի ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում։

«Ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնին»,-ասել է ՍԴ դատավորը։

Հարցին՝ իսկ Էդգար Շաթիրյանը հավակնո՞ւմ է պաշտոնին, դատավորը պատասխանել է. «Թո՛ւյլ տվեք այս պահին չպատասխանել, աշխատակարգային նիստը կմեկնարկի, միգուցե կլինեն դատավորների կողմից առաջադրումներ, միգուցե՝ ինքաառաջադրումներ։ Քննարկման արդյունքներով պարզ կլինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել