VBET ՀՊԼ․ Արարատը խոշոր հաշվով հաղթեց Շիրակին |armsport.am|
18:42 - 26 սեպտեմբերի, 2020

VBET ՀՊԼ․ Արարատը խոշոր հաշվով հաղթեց Շիրակին |armsport.am|

armsport.am: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ երկրորդ տուրից հետաձգված «Շիրակ» – «Արարատ» խաղը։ Վարդան Բիչախչյանի նախկին ու ներկա ակումբների պայքարում առավել ուժեղ գտնվեց երևանյան թիմը։ 


Հանդիպման 14-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Աղվան Պապիկյանը։ Մինչև ընդմիջում դարպասի գրավում չարձանագրվեց։ Թիմերը հանգստի գնացին այս հաշվով։

76-րդ րոպեին Դավիթ Մանոյանը հեռահար գերազանց հարվածով կրկնապատկեց «Արարատի» առավելությունը՝ 2-0։ Խաղավերջում երևանցիները ևս մեկ գոլ խփեցին։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։

«Արարատը» 3 խաղում տարավ 2-րդ հաղթանակն ու միավորների քանակը հասցրեց 6-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել