Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ
15:47 - 28 սեպտեմբերի, 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:

Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:

Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց,  ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել