Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ
23:07 - 30 սեպտեմբերի, 2020

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ․ Արցախի նախագահ

Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով։ Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, եւ մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը»,- ասաց ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, որովհետեւ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կունենանք մեր երկրում մեր խաղաղ ապրելու իրավունքը իրացնելու հարցում։

«Իսկ թե ինչպես է վարվելու մեր Պաշտպանության բանակը՝ հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ Հարությունյանն ասաց, որ քաղաքական օրակարգի բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով խնդիրներ չունենանք։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել