Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն, և այդ պարտքը մարտի դաշտում տալու են․ Ռուստամ Բաքոյան |hetq.am|
19:29 - 06 հոկտեմբերի, 2020

Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն, և այդ պարտքը մարտի դաշտում տալու են․ Ռուստամ Բաքոյան |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն ԱԺ հայտարարությունների ժամին դիմեց եզդիներին` շնորհակալություն հայտնելով Պաշտպանության բանակին ցուցաբերված ֆինանսական աջակցության համար:

«Կոչս ձեզ` շարունակեք նույն տեմպով ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, և կարծում եմ` մեկ անգամով չպետք է բավարարվել»,-ասաց նա: Բաքոյանը տեղեկացրեց նաև, որ եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է հասցրել Հայաստանի սահման և դրանք ՊԲ-ին է տրամադրվելու:

Պատգամավորը խոսեց նաև արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին և դիմելով Թուրքիային` ասաց. «Ուզում եմ տեղեկացնել իրենց, որ երբեք մեզ` եզդիներիս քրդերի հետ չխառնեն, մենք՝ եզդիներս, լուրջ մասնակցություն ունենք այս պրոցեսում և չենք հրաժարվելու»:

Հաջորդիվ Բաքոյանը դիմեց Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդներին` թալիշներին և լեզգիներին՝ կոչ անելով իրենց պատմական հայրենիքում իրենց պետականությունը ստեղծել:

«Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու։ Մենք` եզդիներս, Հայաստանում լիիրավ քաղաքացիներ ենք մեզ զգում հայերի հետ»,-ասաց նա:

Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ ահաբեկիչները մասնակցում են հատկապես Արցախի հարավում ծավալվող գործողություններին, և հենց այդ ուղղությամբ է պատերազմում նաև եզդիական ջոկատը:

«Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն, և այդ պարտքը մարտի դաշտում տալու են` 2014-ին եզդիների ցեղասպանության համար Սինջարում: Մենք հետ չենք կանգնելու, մեր գործն արդար է, մենք հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել