Ոչ ոք այնքան հետաքրքրված չէ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ, որքան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին
21:25 - 22 հոկտեմբերի, 2020

Ոչ ոք այնքան հետաքրքրված չէ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ, որքան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ և ուղիղ 2 մլն ադրբեջանցի: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Այս մասին այսօր՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին։ Պուտինը նշել է, որ իրենց համար մեծ ողբերգություն է, երբ հակամարտության գոտում մարդիկ են մահանում: 

«Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ։ Մենք նաև հասկանում ենք, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ իրենք առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որպեսզի իրավիճակը կայունա:

«Երբեմն թվացել է, թե ևս մի քայլ, և մենք կգտնենք լուծումը: Ցավոք, դա տեղի չի ունեցել: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են մահանում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ են ունեն»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի համար սա առանձնահատուկ իրավիճակ է:

«Այո՛, ստեղծվել է Մինսկի խումբը, համանախագահները` ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բանակցային գործընթացը կազմակերպելու պատասխանատվություն են կրում: Բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են, որ իրավիճակը կարգավորվի, բայց ոչ ոք դրանով այնքան հետաքրքրված չէ, որքան Ռուսաստանը, որովհետև դա տեղի է ունենում մեր բարեկամների հետ»,- ասել է ՌԴ նախագահը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել