Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|
15:56 - 02 նոյեմբերի, 2020

Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավորներից, ինչպես նաև աշխատակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր նշանակված էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստ, որը հետաձգվեց Թովմասյանի բացակայության պատճառով։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաև Թովմասյանի հարազատներից մեկի մոտ, իսկ ուրբաթ օրվանից վիրուսին բնորոշ ախտանշաններ են առկա նաև Հրայր Թովմասյանի մոտ, ով այսօր պետք է թեստ հանձնի։

 

Դատախազ Արսեն Մարգարյանը դիրքորոշում հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, բայց միևնույն ժամանակ դիտարկեց, որ Թովմասյանի՝ կոնտակտավոր լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել դատարան։

Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի բացակայության պատճառով նիստը հետաձգելու հարցը։ Նշենք, որ պաշտպան Մակինյանն արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտական հերթապահություն է իրականացնում և այդ հանգամանքով պայմանանավորված՝ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին։

Այսօրվա դատական նիստին Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն առաջարկեց դատական հաջորդ նիստը հետաձգել ոչ թե մեկ շաբաթով, այլ ավելի երկար, ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով թե՛ պատերազմական իրավիճակը, թե՛ կորոնավիրուսի համավարակի լայն տարածման հանգամանքը։ Պաշտպանը նկատեց, որ եթե Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստերի սկզբնական շրջանում՝ մարտ, ապրիլ ամիսներին, օրական կորոնավիրուսի 400-500 դեպք էր արձանագրվում, այսօր այդ թիվը հասնում է շուրջ 2000-2500-ի:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել