ԼՂ հակամարտության կողմերը 200 զոհի մարմիններ են փոխանակել. ԿԽՄԿ |factor.am|
13:02 - 17 նոյեմբերի, 2020

ԼՂ հակամարտության կողմերը 200 զոհի մարմիններ են փոխանակել. ԿԽՄԿ |factor.am|

factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը 200 զոհերի մարմիններ են փոխանակել:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կազմակերպության համար առաջնահերթ է օգնել տեղահանվածներին, դուրս բերել զոհվածների դիերը, ինչպես նաև գերիներին այցելություններն ու նրանց փոխանակման համար հնարավոր նախապատրաստական աշխատանքները։ «Մենք կշարունակենք ջանք գործադրել»,- ասել է ԿԽՄԿ ղեկավարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է նրանց հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել