Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 շտապօգնության ամենագնաց մեքենա |armenpress.am|
13:02 - 26 նոյեմբերի, 2020

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 շտապօգնության ամենագնաց մեքենա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա:

Այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշեց Նիկողոսյանը:

ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Նա նաև հայտնեց, որ բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել