Մինսկը պատասխան պատժամիջոցներ է պատրաստել Կիևի դեմ․ Բելառուսի ԱԳ նախարար

 |factor.am|
20:45 - 26 նոյեմբերի, 2020

Մինսկը պատասխան պատժամիջոցներ է պատրաստել Կիևի դեմ․ Բելառուսի ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Բելառուսը  պատժամիջոցների ցուցակ է պատրաստել ուկրաինացի մի շարք պաշտոնյաների դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը ՝Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ հանդիպումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սկզբնական փուլում մենք նաև պատրաստել ենք համապատասխան պատժամիջոցների ցուցակ Ուկրաինայի մի շարք պաշտոնյաների դեմ: Կշարունակենք հետևել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Մենք անպատասխան չենք թողնի Ուկրաինայի ոչ մի գործողություն, որն ուղղված կլինի բելառուսական պետության դեմ», – ասել է Մակեյը:

Նախարարը նաեւ նշել է, որ երբ Կիեւում ասում են, որ իրենք մտածում են երկրի կամ Բելառուսի ժողովրդի բարեկեցության մասին, դա «զարմանալի է»:

«Նրանք հայտարարել են, թե բոլոր հարաբերությունները սառեցրել են, թե անհրաժեշտ է ճնշում գործադրել, որպեսզի հաստատվի իրենց պատկերացմամբ  ժողովրդավարությունը: Միևնույն ժամանակ, նրանք միացան Բելառուսի դեմ պատժամիջոցներին, այսինքն ՝ պատժամիջոցների միջոցով օգնում են ժողովրդին և պետությանը ՝ խստացնելով փոխգործակցությունը: Սա բացարձակ այլասեռված տրամաբանություն է, և մենք կտրականապես չենք ողջունում նման մոտեցումը», – պարզաբանել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:

Շարունակությունը՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել