Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 10 հազար գլուխ անասուն. ՍԱՏՄ ղեկավար |1lurer.am|
13:10 - 01 դեկտեմբերի, 2020

Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 10 հազար գլուխ անասուն. ՍԱՏՄ ղեկավար |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl">

Շուրջ 10 հազար գլուխ անասուն է Արցախից տեղափոխվել Հայաստան, որից շուրջ 4500-ը՝ խոշոր եղջերավոր, 5000-ը՝ մանր եղջերավոր անասուններ, 140 խոզ, 60 ձի՝ այսօր ասուլիսի ընթացքում նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Հիմա գյուղերում փորձում ենք նաև ճշտումներ անել: Մեր կարծիքով՝ սա այն թիվը չէ, որ պետք է լիներ: Կլինեն կենդանիներ, որոնք բերվել են սարերով, դաշտերով, մեքենայով չեն բերվել, և կարող է մեր աչքից վրիպած լինել: Ավելացված կենդանիներն անընդհատ պատվաստվում են, ջերմաչափվում, նայում ենք կլինիկական նշանները, փորձում ենք թույլ չտալ, որ այդ կենդանիները հիվանդանան»,- ասաց Ավետիսյանը:

Անասնահամաճարակային իրավիճակը Հայաստանում Ավետիսյանը գնահատեց կայուն և վերահսկվող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել