Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 137231 դեպք, մեկ օրում գրանցվել է 1264 դեպք
11:08 - 02 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 137231 դեպք, մեկ օրում գրանցվել է 1264 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած, 2228-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515992 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք: Ունենք 1430 առողջացած և 35 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել