Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական
13:13 - 03 դեկտեմբերի, 2020

Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Վահան Հունանյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել