Մարզահամերգային համալիրը ֆինանսական խնդիրներ ունի. այլ ծրագրերից գումար կուղղվի դրա պահպանությանը  |hetq.am|
17:55 - 17 դեկտեմբերի, 2020

Մարզահամերգային համալիրը ֆինանսական խնդիրներ ունի. այլ ծրագրերից գումար կուղղվի դրա պահպանությանը |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի այլ ծրագրերի համար նախատեսված գումարն ուղղել համալիրի պահպանությանը։ Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով մարզահամերգային համալիրը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել։

Այդ իսկ պատճառով Պետական գույքի կառավարման կոմիտեն քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ՝ առաջարկելով համալիրի սահադաշտի վերազինման համար սարքավորումների ձեռքբերման մոտ 127 միլիոն դրամն ուղղել համալիրի պահպանությանը։ Թեև սահադաշտի վերազինման համար մրցույթ էր հայտարարվել, սակայն այն հաղթած ընկերության հետ կնքվել է համաձայնագիր՝ պայմանագիրը լուծելու մասին։

Հատկացվող այդ գումարն ուղղվելու է աշխատավարձերի, էներգետիկ, պահնորդային ծառայությունների վճարման համար։

Ինչպես քննարկման ներկայացված նախագծում նշված է՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարեկան մուտքերը 2020 թվականի նախահաշվով սահմանվել էր 407 միլիոն դրամ, որից՝ պետական բյուջեից համալիրի պահպանության դրամաշնորհի շրջանակներում՝ 183 մլն դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից՝ 224 մլն դրամ։ Ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերի մի մասը ևս ուղղվելու է համալիրի՝ որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությանը։

Մարզահամերգային համալիրը, սակայն, հենց տարեսկզբից հայտնվել է ֆինանսական ծանր ռիսկային գոտում։ Նախ մարտ ամսից COVID-19 համաճարակի հետևանքով Հանրապետությունում գործող արտակարգ, այնուհետ նաև ռազմական իրավիճակով պայմանավորված ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող մուտքերը խիստ նվազել են։ Մասնավորապես՝ հետաձգվել կամ չեղարկվել են նախատեսված միջոցառումները, ձախողվել են ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ ռազմական դրության և համավարակային պայմաններում Մարզահամերգային համալիրն իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է պետության կարիքների հրատապ լուծում պահանջող աշխատանքերի իրականացմանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել