Ֆրանսիան հաստատել է կորոնավիրսուսի նոր տարբերակի առաջին դեպքը |armenpress.am|
13:53 - 26 դեկտեմբերի, 2020

Ֆրանսիան հաստատել է կորոնավիրսուսի նոր տարբերակի առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am։ Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը: BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով տվյալ անձը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ժամանել էր Լոնդոնից դեկտեմբերի 19-ին: Վարակը հաստատվել է դեկտեմբերի 21-ին բուժհաստատությունում թեստավորում կատարելուց հետո: Ըստ նախարարության՝ քաղաքացու մոտ վարակը եղել է առանց ախտանշանների և ներկայում նա ինքնամեկուսացված է տանը:

Այլ երկրներ նույնպես հայտնել են կորոնավիրուսի նոր տարբերակի մասին: Նախօրեին Ճապոնիայում 5 ուղևորի մոտ է հաստատվել, որոնք եկել էին Մեծ Բրիտանիայից: Ավելի վաղ նման դեպքերի մասին տեղեկացվել էր Դանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում:

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Այդ նոր տեսակն անհանգստություն է առաջացնում, որովհետև այն ավելի ինտենսիվորեն է փոխանցվում, եւ ավելի ուժեղ է մուտացիայի ենթարկվել ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված հիմնամանրէից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել