Պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է. Զարեհ Սինանյան |hetq.am|
14:12 - 14 հունվարի, 2021

Պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է. Զարեհ Սինանյան |hetq.am|

hetq.am: «Այս պատերազմից հետո բոլորի մոտ հոգեբանական շոկային իրավիճակ է, ինչի արդյունքում պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը  բարդացել է»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա՝ Սփյուռքում մամուլի ջախջախիչ մեծամասնությունը վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, և այդ ուժերը ներկայացնում են իրենց այլընտրանքային իրականությունը: 

«Օրինակ՝ եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում տեղի ունեցան մասսայական ցույցեր, բայց մենք գիտենք, որ դա իրականությունից շատ հեռու է»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել