Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
10:52 - 14 հունիսի, 2023

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ

Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը:

Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման գործում: Շեշտվել է, որ երկու ժողովուրդների հազարամյակների պատմությունը, մշակույթը հանրահռչակելու ու պատմական խեղաթյուրման դեմ համատեղ ծրագրերն անհրաժեշտություն են:

Կողմերը կարևորել են նաև հայկական և իրանական սփյուռքների համագործակցության ակտիվացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել